Նիկոլ Փաշինյանի նոր նախաձեռնությունը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Իմ եւ մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18-ին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու համար «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն եւ ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել [email protected] էլեկտրոնային փոստին։ Նամակին խնդրում եմ կցել որակավորումը հավաստող որեւէ փաստաթուղթ եւ հեռախոսի համար»,- ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանի նոր նախաձեռնությունը”

Մեկնաբանել