Պորոշենկոյի պատճառով նիհարել եմ 30 կգ-ով. Սաակաշվիլի

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

«Քաշի նվազմանը խիստ նպաստել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելը։ Ես կորցրել են մոտավորապես 30 կգ։ Բայց դա ոչինչ։ Նա դիետայի վրա է նստեցրել ողջ ուկրաինացի ժողովրդին։ Մեզ նման դիետոլոգներ պետք չեն»,-«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել լրջորեն նիհարել։

Սաակաշվիլին քաղաքացիությունից զրկվել է այս տարվա հուլիսին։ Ավելի ուշ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը տվել է քաղաքական գործչին փաստաթուղթ, որը թույլ է տալիս օրինական կերպով գտնվել Ուկրաինայի տարածքում։ Սակայն Սաակաշվիլին կարծում է, որ իրեն քաղաքացիությունից զրկելը եղել է անօրինական և մտադիր է վերականգնել Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակը դատարանի միջոցով։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “Պորոշենկոյի պատճառով նիհարել եմ 30 կգ-ով. Սաակաշվիլի”

Մեկնաբանել