Կարեն Կարապետյան․ «Չար մարդիկ ավելի բարձր են խոսում»

Nov 27, 2017 Comments Off on Կարեն Կարապետյան․ «Չար մարդիկ ավելի բարձր են խոսում»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին։

— Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում:

-Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջեւ մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբեւէ տեսախցիկի առջեւ չեմ ասել որեւէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որեւէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

— Բայց ճիշտը չասելը սուտ խոսելուն հավասարազո՞ր չէ:

— Ոչ: Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք:

— Ի՞նչ եք ասում սուտ խոսող մարդկանց, երբ հանդիպում եք նրանց:

— Իրենց որեւէ բան չեմ ասում, ինքս ինձ համար համապատասխան եզրակացություններ եմ անում:

— Այդ դեպքում մեր զրույցն ավարտենք այս հարցով՝ աշխարհում ավելի շատ են բարի՞, թե՞ չար մարդիկ:

— Իհարկե, բարի մարդիկ ավելի շատ են, ինձ համար դա միանշանակ է: Չար մարդիկ պարզապես ավելի շատ ուշադրություն են գրավում ու ավելի բարձր են խոսում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: