Լավրովի առաջարկը Ադրբեջանին

Nov 21, 2017 Comments Off on Լավրովի առաջարկը Ադրբեջանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանն առաջարկել է Ադրբեջանին մտնել Եվրաիսական տնտեսական միություն:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն բաց ինտեգրացիոն միավորում է: «Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրաիսական տնտեսական միությունում: Մենք ոչ ոքի չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը: Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաև դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաև Ադրբեջանին», – հայտարարել է նա:

2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, նշելով. «Երբեք մի ասա երբեք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: