Տավուշի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության. ինչ է տեղի ունեցել մարզում

Nov 18, 2017 Comments Off on Տավուշի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության. ինչ է տեղի ունեցել մարզում

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Տավուշի մարզի ոստիկանության բաժինները անցել են ուժեղացված ծառայության: Ոստիկանության բաժինների շենքերի մուտքերի մետաղյա դռները հսկում են ինքնաձիգով զինված ոստիկաններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուժեղացված հսկողության անցնելու պատճառն այն է, որ առաջիկայում սպասվում է «Սասնա ծռեր» զինված խմբի դատավճռի հրապարակումն ու դատավարության ավարտը:

Մտավախություն կա, որ այդ խմբի կողմնակիցները դատավճռից հետո կարող են գրոհել եւ գրավել ոստիկանության որեւէ բաժանմունքի շենք, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամները Երեւանում գրավեցին ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: