Արծվիկ Մինասյանը ցնցումների մեջ է ընկնում. 2 անգամ բարձրացրել է հրաժարականի հարցը

Nov 15, 2017 Չի մեկնաբանվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին: Նրանք ոչ միայն միմյանց բարև չեն տալիս, այլև հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղեկալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում:

Վերջին երկու անգամ կուսակցությունում հարց է բարձրացրել՝ դիմում գրել դուրս գալ, կուսակցությունում ասել են՝ ոչ, մենք նախագահի հետ ենք աշխատում: Դաշնակցականներն ուշիուշով ու անհամբեր սպասում են 18 թվին, երբ «նախագահը» կդառնա վարչապետ:

Ինչ վերաբերում է «նախագահին», նա լուռ, հանդարտ հետևոմ է ՀՅԴ-Կարեն Կարապետյան «տանդեմում» տեղի ունեցող զարգացումներին: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ամենաաշխատող սկզբունքներից է մեզանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Արծվիկ Մինասյանը ցնցումների մեջ է ընկնում. 2 անգամ բարձրացրել է հրաժարականի հարցը”

Մեկնաբանել