Զինծառությունից խուսափածները 200 հազարի դիմաց կազատվեն (տեսանյութ)

Nov 11, 2017 Comments Off on Զինծառությունից խուսափածները 200 հազարի դիմաց կազատվեն (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։

Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Այսինքն, ՀՀ սահմաններից դուրս գտնվող և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:

Օրենքում կատարվող մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամից դարձնել 200 հազար դրամ։

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։ Այս մասին նշված է ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության:

razm.info

Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր  մինչև 9 միլիոն դրամ բարձրացնել գումարի չափը, որը վճարելով՝ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները հնարավորություն կունենան ազատվել քրեական հետապնդումից, սակայն այն նախաձեռնության հեղինակ պատգամավորների կողմից չի ընդունվել և լրամշակված տարբերակում ՊՆ-ի առաջարկները չեն ներառվել:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: