Ինչ են քննարկել Բինալի Յըլդըրըմն ու Մայք Փենսը

Nov 10, 2017 Comments Off on Ինչ են քննարկել Բինալի Յըլդըրըմն ու Մայք Փենսը

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումը,որը  տևել 1 ժամ 20 րոպե և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։

Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրակը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և այլ պաշտոնատար անձիք։

Հանդիպումից հետո վարչապետն ուղևորվել է Նյու Յորք։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: