Արտակարգ դեպք Երևանում. կոտրել ու թալանել են Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան

Nov 08, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. կոտրել ու թալանել են Մամիկոն Խուրշուդյանի ավտոմեքենան

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ այգու հարևանությամբ, կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի 35 FX 174 համարանիշի ավտոմեքենայի առջևի կողային ապակին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ճիվաղը կամ ճիվաղները տակնուվրա են արել ողջ ավտոմեքենան և այնտեղից հափշտակել գումար։ Հետաքրքիր է, որ «խիարները» մեքենայի մեջ եղած տիրոջ՝ Մամիկոն Խուրշուդյանի անձնագիրը, սոցիալական քարտը, վկայականները և այլ իրեր չեն տարել։

Մ. Խուրշուդյանը Երևանում հայտնի ամենաազնիվ ու բարի երիտասարդներից է, ով «Եռամիասնություն՝ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահն է ու մասնակից է եղել ապրիլյան պատերազմին ու հաճախակի իր ընկերների հետ կատարել է բազմաթիվ բարեգործական ակցիաներ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: