Ծառերի համատարած սպանդ՝ Երևանում (լուսանկարներ)

Nov 07, 2017 Comments Off on Ծառերի համատարած սպանդ՝ Երևանում (լուսանկարներ)
Քիչ առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում 2 հոգի էլեկտրական սղոցով ծառերի սպանդ են իրականացրել Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում, գրում է Shamshyan.com-ը։

Նրանք բնից կտրել են մի քանի հաստաբուն ծառեր, իսկ երբ նրանց ասել են, թե ինչու եք կտրում, պատասխանել են, թե «սանիտարական էտում է»։

Այս պահին Ոստիկանությունը պարզում է նրանց ինքնությունը, իսկ փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

 

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: