Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Հունան Պողոսյանի դեմ

Nov 06, 2017 Comments Off on Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Հունան Պողոսյանի դեմ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի:«Հունան Պողոսյանի կողմից կատարված միջնորդությամբ խախտվել է իմ անմեղության կանխավարկածի սահմանադրական բացարձակ իրավունքը, և իմ վերաբերյալ ցուցաբերվել է ակնհայտ կանխակալ, կամայական մոտեցում: Հանցագործության կատարման փաստը կարող է հաստատված համարվել միմիայն դատարանի կողմից և ոչ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի կողմից: Միջնորդությունում նշված փաստերը խեղաթյուրվել են՝ նպատակ հետապնդելով ամեն գնով ստեղծել արհեստական հիմքեր ինձ հետևելու, մուտք գործելու իմ անձնական տարածք, իրազեկվելու իմ շարժից, իմ բնակարանում տեղի ունեցող անձնական խոսակցություններից:Խնդրում եմ պարզել մեղավորներին և պատժել, նամանավանդ, որ վստահաբար նման կոպիտ խախտումներ թույլ են տրվել իմ մասնագիտական գործունեությունը խաթարելու նպատակով»,- Վլադիմիր Գասպարյանին է դիմել Պողոսյանը:

Մարինա Պողոսյանը հայտնում է, որ Հունան Պողոսյանը միջնորդության մեջ գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…», սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում Մարինա Պողոսյանը դեռ հարցաքննված չի եղել:

 

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: