Ինչ է պահանջում Պուչդեմոնը

Nov 03, 2017 Comments Off on Ինչ է պահանջում Պուչդեմոնը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը  TV3 հեռուստաալիքի եթերում՝ գտնվելով Բելգիայում հայտարարել է,որ կառավարության  անդամների ձերբակալումը համարել է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել է ազատ արձակել իր ստորադրյալներին:  «Որպես   օրինական նախագահ՝ ես պահանջում եմ ազատ արձակել դրա խորհրդականներին»,- հայտարարել է Պուչդեմոնը Կատալոնիայի TV3 հեռուստաալիքի եթերում: Նախկին վարչապետը կատալոնացի քաղաքական գործիչների ձերբակալումները որակել է «ծանրագույն ոտնձգություն ժողովրդավարության դեմ եւ հարված տարածաշրջանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:

Նոյեմբերի 2-ին ավելի վաղ Իսպանիայում դատավորը կարգադրել է մինչեւ գործի ըստ էության քննությունը կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ժեներալիտետի ութ նախկին անդամների: Պուչդեմոնն ինքը եւ կատալոնաց եւս մի քանի քաղաքական գործիչներ չեն վերադարձել Բրյուսելից, ուր մեկնել էին, եւ չեն ներկայացել դատական նիստին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: