Սպարտակ Մելիքյանը կրկին զբաղված է խարդավանքներ հյուսելով

Nov 02, 2017 Comments Off on Սպարտակ Մելիքյանը կրկին զբաղված է խարդավանքներ հյուսելով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն եւ փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում: Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով: «ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջեւ սեպ խրել: Նա այս անգամ եւս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում եւ պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետիքյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում: Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ եւս նման մի փորձ արեց, որպեսզի մի քանի գյուղերում իր իշխանությունը հաստատի, գյուղապետերի միջոցով հետագայում պատգամավորական մանդատ ստանա: Սակայն նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գործուն ջանքերով նա պարզապես վռնդվեց մարզից: Այժմ կարծես թե էստաֆետը պետք է հանձնվի ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանին, որպեսզի բնակիչները խաղաղ ապրեն»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: