Ինչպես է ծախսվել 500 միլիոնը

Nov 01, 2017 Comments Off on Ինչպես է ծախսվել 500 միլիոնը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց, որ օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանության աշխատավարձերի, հավելավճարների տողում աճ ունենք:

Նրա ներկայացրած տվյալներով այս ոլորտների աշխատավարձի 56 միլիարդը դարձել է 57 միլիարդ դրամ:

«Կառավարությունը հայտարարել է, որ 5 հազար աշխատակից կրճատվելու է: Ուզում եմ հասկանալ, թե որտեղի՞ց է կրճատվելու այս աշխատակիցները»,- Մարուքյանը հարցրեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Այնուհետև նշեց նաև, որ 40 տոկոսով կամ 500 միլիոնով ավելացել է գործադիր, դատական եւ օրենսդիր մարմնի կապի ծառայության ծախսը:

Վերջինս էլ բացատրեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված . «Մեկը բնականոն աճն է, երբ ծառայողը որոշակի ժամանակ աշխատում է եւ դրանից հետո աշխատավարձի աճ է նախատեսված: Մյուսը դիվանագիտական պաշտոն զբաղեցողներինն է, որոնց աշխատավարձի բարձրացումը կախված է միջազգային դրամի փոխարժեքի տատանումներով: Եւ 3-րդն այն է, որ երբ կրճատումներ են եղել աշխատակիցները տվյալ ոլորտի տարածքային կառույցներից տեղափոխվել են գլխավոր կառույցներ եւ նրանց շխատավարձը բարձրացել է: Այդ 5 հազար 5 հարյուր աշխատակիցների կրճատումը վերաբերվում է ընդհանուր կառավարման ապարատին: Սա ներառում է կրթություն, առողջապահություն, մշակույթ, սոցիալական:

Համակարգչային կապի առումով կա աճ: Պարզվել է, որ որոշ ծրագրերի անհրաժեշտություն է եղել»,- ասաց փոխնախարարը՝ արդարացնելով նաև  500 միլիոնի ծախսը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: