Ուկրաինայում ձերբակալել են Արսեն Ավակովի որդուն

Oct 31, 2017 Comments Off on Ուկրաինայում ձերբակալել են Արսեն Ավակովի որդուն

Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին: Ձերբակալությունից առաջ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից խուզարկություն է տեղի ունեցել: Այս մասին մանրամասնել է ուկրաինացի նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան:

Հայտնի է, որ նախարարի ընտանիքի անդամների մոտ խուզարկություններ տեղի են ունենում ազգային գվարդիայի համար ուղեպայուսակների ձեռքբերման համար հատկացված բյուջետային միջոցների փոշիացման գործի շրջանակներում: Գործը հարուցվել է դեռեւս 2015-ի տարեսկզբին:

«Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են եւ տեղափոխելու ենթարկվելու դատարան: Որքան ես տեղյակ եմ, խուզարկությամբ որեւէ բան չի հայտնաբերվել: Առգրավվել են նրա հեռախոսները եւ պլանշետները»,- 112 Украина հեռուստատեսության եթերում հայտարարել է Կիվան:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: