Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. ատոմեքենաներից մեկն այրվել է

Oct 29, 2017 Comments Off on Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. ատոմեքենաներից մեկն այրվել է

Հոկտեմբերի 28-ին, ժամը 16:27-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ «Սարի Տակ» հացատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ատոմեքենաներից մեկը այրվում է։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» մակնիշի 35 AD 610 պետհամարանիշի (վարորդ Ալբերտ Մարկոսյան) և «FIAT» մակնիշի 77 VP 677 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «FIAT» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են պլաստմասե դետալներ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «FIAT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1960 թ. ծնված Վ. Հ.-ը տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: