ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացվեց

Oct 26, 2017 Comments Off on ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացվեց

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին,որը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Պայմանագիրը  հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:

Պայմանագիրը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը: Պայմանագրում նաև տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: