Ինձ բացակա չդնեք

Oct 19, 2017 Comments Off on Ինձ բացակա չդնեք

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն այսօր բացակա չեն ստանա. պատճառը Հնդկաստանում կրակների փառատոնն է:

«Հնդկաստանում կրակների փառատոնը սովորաբար տոնվում է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 19-ին: ԵՊԲՀ-ն տոնի առթիվ հնդիկ ուսանողներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները:

Շանքարին և Ջանանեյը Հնդկաստանի Չենայ քաղաքից են: ԵՊԲՀ ապագա բժշկուհիները երեկ՝ Դիվալիի նախօրեին համալսարան էին եկել ազգային գեղեցիկ հագուստներով: Օտարերկրացիների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհիների ուշագրավ տեսքն անմասն չմնաց ոչ միայն օտարազգի, այլև հայ ուսանողների ուշադրությունից: Աղջիկները որոշել էին չխախտել հայրենիքում ձևավորված ավանդույթը և ներկայանալ արդեն հարազատ դարձած բժշկականում հնդկական հարուստ մշակույթը ներկայացնող զգեստներով:

«Դիվալի» թագմանաբար նշանակում է «լամպերի շարան»: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է օրը նշելու կերպի մասին, այսպես՝ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով և էլեկտրական գունավոր լամպերով: Փառատոնը խավարի դեմ լույսի տարած հաղթանակն է խորհրդանշում: Ինչպես Հնդկաստանի մնացած տոները, Դիվալին ևս հիմնված է մի քանի տարբեր առասպելների վրա:

Ինչպես ընդունված է ասել «Ուրախ Դիվալի» ենք ձեզ մաղթում, սիրելի ուսանողներ»,- ասված է ԵՊԲՀ Facebook-յան հաղորդագրության մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: