Եռակի պայթյուն Սիրիայի հյուսիս-արևելքում.զոհվել է առնվազն 50 մարդ

Oct 13, 2017 Comments Off on Եռակի պայթյուն Սիրիայի հյուսիս-արևելքում.զոհվել է առնվազն 50 մարդ

Reuters գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի աղբյուրին հայտնում է,որ առնվազն 50 մարդ է զոհվել, երբ պայթուցիկով լցոնված երեք ավտոմեքենաներ պայթեցվել են Սիրիայի հյուսիս-արևելքում փախստականների խմբից ոչ հեռու։

Պայթյունները տեղի են ունեցել Աբու Ֆաս բնակավայրում՝ Դեր Զոր և Հասակա նահանգների սահմանին։ Բազմաթիվ փախստականներ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ, վնասվածքներ են ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: