ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ մի ամբողջ դիվիզիա է տեղակայել

Oct 12, 2017 Comments Off on ՌԴ ՊՆ. ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ մի ամբողջ դիվիզիա է տեղակայել

ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ փաստացիորեն մի ամբողջ դիվիզիա է տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է  РИА Новости-ն:

Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով:

Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: