Հայտնի է դատավորը, ով քննելու է «Սասնա ծռերի» գործից անջատված 3-րդ մասը

Oct 06, 2017 Comments Off on Հայտնի է դատավորը, ով քննելու է «Սասնա ծռերի» գործից անջատված 3-րդ մասը

«Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ անջատված գործերից մեկը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավորը կքննի Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական գործը Մեսրոպ Մակյանին մակագրվել է երեկ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: