Ցանկացած մեկն, ով արդարացնում է քնած մարդու սպանությունը, համալրում է սաֆարովների բանակը

Aug 01, 2017 Comments Off on Ցանկացած մեկն, ով արդարացնում է քնած մարդու սպանությունը, համալրում է սաֆարովների բանակը

Քանի օր ա ֆեյսում, փաստացի, չկամ ու դրա համար պատճառներ ունեի: Բայց հիմա մի խնդրի ուղղակի չեմ կարող չանդրադառնալ: Խոսքս վերաբերում ա մարզպետի խորհրդականի սպանությանն ու դրա արձագանքներին: Մասնավորապես, խոսքս վերաբերում ա էն փորձերին, որոնք արվում են ամուսնուն քնած ժամանակ կացնահարած կնոջը ֆեմինիզմի ու ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշ սարքելուն:

Էսպես ասեմ: Իրականում, տղաներ և աղջիկներ, ձեր հերոսը ոչ թե էդ կինն ա, այլ դրա նախատիպը` Ռամիլ Սաֆարովը: Ցանկացած մեկն, ով արդարացնում ա քնած մարդու սպանությունը, գոնե ինձ համար համալրում ա սաֆարովների էն բանակը, որը թվում էր, թե գոնե Հայաստանում պիտի էդքան մեծ չլիներ: Իրականում, տղաներ և աղջիկներ, ձեզ համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի, իսկ դուք ինքներդ լատենտ մարդատյացներ եք` ֆաշիստի և կոսմոպոլիտի յուրատեսակ հիբրիդ: Դուք էն տեսակն եք, որը շատ հագիստ «փուռը կտա» ցանկացած մեկին, ով ձեզ հետ համամիտ չէ, բայց հընթացս կոկորդ կպատռեք խոսքի ու խղճի ազատության մասին ելույթներով:

Ու բացարձակ կարևոր չէ, որ դուք թքած ունեք թե՛ խոսքի, թե՛ խղճի վրա: Կարևորը վճարվելն ա: Եվ էական չէ, թե վճարն առայժմ ի՞նչ տեսքով ա` դոլարո՞վ, լայքերո՞վ, թե՞ ինչ-որ մեկի կողմից ուսը բարեհոգաբար թփթփացնելով: Ու եթե էսքանը կարդացիք, ապա պատասխանեք, խնդրում եմ՝ քանի՞ դոլար կամ լայք արժե ՁԵՐ քնած հոր (մոր) կացնահարումը:

Լեւոն Սարդարյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: