Չի բացառվում, որ ՀՀԿ-ականներն ընդվզեն Սերժ Սարգսյանի դեմ

Jul 30, 2017 Comments Off on Չի բացառվում, որ ՀՀԿ-ականներն ընդվզեն Սերժ Սարգսյանի դեմ

Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս կոչ արեց «կանխել կուսակցապետության ստեղծումը» եւ պայքարել, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո վարչապետ չդառնա: «Վտանգը կանխելու համար» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդդիմադիրներին կոչ արեց համախմբվել։

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի խափանման հայտարարություն է արել նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Այս մասին խոսեցինք Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի:

-Պարոն Մակեյան, դուք ինչպես եք արձագանքում այս կոչերին, իրատեսական է՞ նման ծրագրի խափանումը:

-Ճիշտն ասած ձեր թվարկած անձինք ունեին հնարավորություն ապրիլյան ընտրություններից առաջ համախմբվելու եւ կանխելու Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի <<հաղթարշավը>>, բայց իրենք, հատկապես, Արամ Զավենի Սսարգսյանն իր ընկերների հետ ամեն ինչ արեց, որպեսզի ուժային կենտրոն չձեւավորվի եւ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Հիմա ես իր ասածին ոնց հավատամ:

-Ընտրություններից առաջ Ելք-ը հայտարարեց, որ գաղփարական դաշինք է ձեւավորում:

-Կներեք, բայց ես այնտեղ գաղափարական ոչինչ չեմ տեսնում, դա լոզունգ էր, որպեսզի քողարկեին այն, ինչ արեցին:

-Զարուհի Փոստանջյանը սույն հայտարարության առիթով ասել է, որ իրականում Ելքը սպասարկում է իշխանությանը, իսկ նման նախաձեռնությամբ ցանկանում են սոսկ վերահսկողության տակ պահել ըմբոստ ժողովրդին: Կիսում եք իր կարծիքը:

-Ես չեմ ցանկանում որեւէ մեկի տեսակետը կիսեմ, բայց մի բան պարզ է, որ ցանկացած քաղաքական ուժի, գործիչի գործողություններից է կարծիք ձեւավորվում: Եթե ընտրություններից առաջ չեն նպաստել ուժային կենտրոնի ձեւավորմանը, իսկ հետո կասկածելի ընտրողների թվով ընտրության արդյունքները ընդունել են եւ համարել լեգիտիմ, ես ինչ պիտի ասեմ: Չեմ էլ ուզում խորանալ, թե ինչ նպատակ են հետապնդում իրենք այդ առաջարկով: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքար լինելու է, բայց ոչ թե հիմնական քաղաքական ուժերի նախաձեռնությամբ, այլ ժողովուրդն է սելաֆ անելու: Քաղաքական ուժերի խնդիրն է լինելու, այդ թվում Արամ Սարգսյանի, որպեսզի փորձեն կառավարել, որ քաոսի չվերածվի: Րաֆֆի Հովհաննիսյանը եւս խոցելի է, չնայած ես իր հետ հանդիպել եմ, ինքն ասել է, որ ամեն ինչ արել է ուժային կենտրոն ձևավորելու համար: Եթե դու օրակարգ ես բարձրացնում խնդիր, բայց դրան չեն արձագանքում, նշանակում է խոցելի ես, խնդիրներ կան, պետք է ուրեմն քննարկել, որ խնդիրները հաղթահարվեն:

-Երբ կսկսվի ըմբոստության գործընթաց և արդյոք հնարավոր է:

-Ամեն ինչ էլ հնարավոր է, պետք է կայծը գտնել, իսկ այս դեպքում կայծը կարող է լինել Սերժ Սարգսյանի ցանկությունը նորից դառնալու իշխանության կրողը: Ընդ որում այդ ըմբոստությանը կարող են աջակցել հենց իշխանության ներսից, որովհետեւ ոչ բոլորն են հիացած իրենով, շատերն են հասկանում, որ ձախողած մարդը չպետք է նորից շարունակի:

-Իշխանության ներկայացուցիչներից շատերը հակառակը աջակցություն են հայտնում հրապարակայնորեն:

-Նույնիս աջակցություն հայտնողները, որոնք վախից, կամ այլ գործոններից աջակցություն են հայտնում, պահը գա հնարավոր է առաջինը իրենք ընդվզեն:

-Դուք չեք բացառում, որ ՀՀԿ-ականներն առաջին հերթին կընդվզեն Սերժ Սարգսյանի դեմ:

-Ոչ թե առաջին հերթին, առաջին հերթին ընդվզողը լինելու է ժողովուրդը, իսկ ՀՀԿ-ականները խորտակվող նավից փախչող առնետների պես կգործեն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: