Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսը օրական մի քանի անգամ փակ կլինի

Jul 17, 2017 Comments Off on Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսը օրական մի քանի անգամ փակ կլինի

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:

Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից- երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: