Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ցանկացած նկարահանում

Jun 19, 2017 Comments Off on Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ցանկացած նկարահանում

Ես միշտ կողմ եմ եղել, որ զորամասերում պետք է օգտագործվեն այնպիսի հեռախոսներ, որ չունենան ինտերնետի հնարավորություն, նկարահանելու հնարավորություն: Կողմ եմ, որ սահմանային իրավիճակի մասին ինֆորմացիան պետք է տրվի մեկ-երկու տող պաշտոնական հաղորդագրությամբ:

Պետք է բացառել սահմանային զորամասում, դիրքում ՑԱՆԿԱՑԱԾ նկարահանում: Խոսում եք ամեն արգելքի մասին, բայց դիրքում, սահմանային զորամասում նկարահանման մասին չեք խոսում, որը շատ կարևոր հանգամանք է: Պետք չէ զինվորին դնել տուպիկի մեջ, իսկ մեկ այլ դրսի մարդու տալ հնարավորություն տեսանկարահանելու: Կողմ եմ նաև կոնկրետ ինֆորմացիայի չտամադրմանը, բայց նաև դեմ եմ ի սպառ չտրամադրմանը:

Տեսեք, մեր ՊԲ-ն ու ՊՆ-ն լռում էին վիրավորների մասին, և դրա մասին ասացին մեկ օր հետո, այնինչ ադրբեջանական մամուլն արդեն անուն ազգանունով տալիս էր մեր վիրավորների մասին տեղեկություն: Ահա մեկ անգամ նրանց կողմից այսպիսի ճիշտ ինֆոյի տարածումը պատճառ կլինի հանրության մոտ հավատի նշույլներ ցուցաբերել այդ տեսակ լուրերի նկատմամբ:

Շատ կցանկանայի ինֆորմացիոն վարովող քաղաքականության համար ՊՆ-ում կամ ՊԲ-ում շահագրգիռ անձանց հրավիրեն միասին խորհրդակցելու, լիքը տարբերակներ կան, որոնք կարելի է կիրառել:

Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: