Արման Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Jun 19, 2017 Չի մեկնաբանվել

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող  75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց էստոնացի Արթուր Զարվային եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի հոլանդացի Մաքս Պետրուս Մարտինուս Հեն Վան դեր Պասի հետ:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, նախնական փուլի մարտում 3:2 հաշվով դժվար հաղթանակ տարավ թուրք Իբրահիմ Գոգչեկի նկատմամբ եւ մտավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի Էլիան Դիմիտրովը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Անդրադարձներ չկան to “Արման Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին”

Մեկնաբանել