Սիրիան ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է դատապարտել

Jun 04, 2017 Comments Off on Սիրիան ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է դատապարտել

Սիրիայի կառավարությունը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունները Ռաքքա և Դեր Զոր նահանգներում, որոնց հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներԱյս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ ուղերձում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

«Մարդկային և նյութական կորուստները, որոնց տանում են այդ ավիահարվածները, պակաս չեն վնասից, որը հասցվում է ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների հանցավոր գործողությունների հետևանքով»,-նշվում է փաստաթղթում։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

SANA-ի տվյալներով՝ մեկ ամսից քիչ ժամանակում կոալիցիայի ավիահարձակումների հետևանքով Ռաքքայում և դրա մատույցներում զոհվել է 108 սիրիացի։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: