2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում նշել է, որ 2022 թվականին Հայաստանում ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է, ինչի արդյունքում չեզոքացվել է այն գործիքը, որը կարող էր օգտագործվել իշխանության քննադատների դեմ։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է կազմակերպությունը, Հայաստանի իշխող կուսակցությունը նմանապես կիրառել է 2020 թվականին ընդունված քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը, որը կարգավորում է ատելության հրահրումը, բռնության կամ այն արդարացնելու կոչերը:

«2020 թվականին դրա ընդունումից ի վեր՝ դատարաններ բերված 38 գործերից 36-ը վերաբերում են վարչապետի կամ նրա կողմնակիցների նկատմամբ բռնության ենթադրյալ կոչերին։ Երկու բացառություն, որոնք վերաբերել են ընդդիմության նկատմամբ բռնության կոչերին, դատարան են ներկայացվել 2021 թվականին, մինչդեռ հաջորդ երկու տարիներին դատարան բերվել է 26 գործ՝ բացառապես իշխող կուսակցության առաջնորդների և համակիրների դեմ ուղղված կոչերի, ընդ որում գործերի թիվը 2023թ. 2022 թվականի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ։

Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր (գործերի մեծ մասը հարուցվել են սոցցանցերում հաղորդագրությունների հիման վրա), որոնք պնդում են, որ օրենքը կիրառվում է ընտրովի, և որ իրավապահ մարմինները մերժել են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից բռնության բացահայտ կոչերը և սպառնալիքները»,- ասվում է զեկույցում:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, Արդարադատության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House-ի հետ՝ խթանելու բարեփոխումները՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգերը Հայաստանի օրենսդրության մեջ ինտեգրելու համար:

Freedom House-ը դրական օրենսդրական քայլ է համարում Հայաստանի խորհրդարանի կողմից Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմնի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար գենդերային քվոտաներ սահմանող փոփոխության ընդունումը։

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Նիկոլը կիրանցիներին լացացրել է․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ Արա Վարդանյան (video) Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video) «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am