«Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ՝ ոսկեպարցիների հետ սահմանազատման աշխատանքների մասով քննարկում ունենալու:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով հանդիպումից, պատմել է, որ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90%-ով համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ՝ մենք մեր տարածքում մնալու ենք նույն դիրքերում.

«Փաշինյանն ասել է՝ մի հատվածում միայն կարող է տարածքի փոխանակում անենք՝ համարժեք, այսինքն՝ այնպիսի փոփոխություն, որ միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ:

Մինչ Ոսկեպար հասնելը մի տարածք կա, որը, ըստ իրենց, ԽՍՀՄ քարտեզով է ադրբեջանական, հիմա ասում են՝ դա մնա մեր վերահսկողության տակ, եռակյունի հատվածը համարժեք փոխանակում արվի, այսինքն՝ կա համաձայնություն, որ դիրքերի փոփոխություն չի լինելու»:

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին նաև ասել է՝ Ոսկեպարի գնացող այլընտրանքային ճանապարհ կկառուցենք, սակայն բնակիչները չեն համաձայնվել.

«Մարդիկ, բնականաբար, գլխի են ընկել, որ սա միակողմանի զիջման համար նախապատրաստական աշխատանք է, ասել են՝ դեմ ենք, թույլ չենք տա, Փաշինյանն էլ ասել է՝ լավ, չենք կառուցի: Նա ասել է նաև, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ կլինեն, այսինքն՝ բանակ չի լինի»,-պատմել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երկու կարևոր ուղերձ կա, որ պետք է արձանագրել՝ ոսկեպարցիներն այս պահի դրությամբ միանձնյա կարողացել են կասեցնել գործընթացը․ ճիշտ է, այն չի ավարտվել, բայց կասեցվել է.

«Բոլորը իդեալական հասկանում են, որ սա խաբկանք է, փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ ժամանակ շահեն, մոռացության տան, որպեսզի հանրության հետ լավ աշխատանք տանեն և մյուս անգամ նոր տարածքների հանձման դեպքում դիմադրություն չլինի, բայց փաստացի՝ ոսկեպարցիները խնդիր են լուծել»,-ասել է Պետրոսյանը։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Վախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք. բա Ջերմուկից սկսեք սահմանազատումը. Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը ջուրը թափեց` Տավուշի վերաբերյալ խայտառակ օրինակ բերելով․ «էքսպերիմենտը» ձախողեց (video) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերն էլ ռուսներն ու իրանցիներն են․ Արծվիկ Մինասյան (video) Այս պայքարն ավարտվելու է մեր հաղթանակով․ սրա վերջը տալու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան «Ոտքի» գրություններ մայրաքաղաքի փողոցներում Ի՞նչ հեղինակության մասին են խոսում Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով» Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video) «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am