Ցանկացած գործողություն, քայլ, գործառույթ, որը մենք իրականացնում ենք, երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:
«Մեր բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են միայն մեկ նպատակի՝ վերադարձ անարդար, անօրեն ձեւով օկուպացված մեր հայրենիք, որն օկուպացրել է մեր թշնամին: Փաստացի, Արցախի Հանրապետությունը կա, գոյություն ունի, որը օկուպացրել է թշնամին, եւ այն պահին, երբ մենք հնարավորություն կունենանք վերադառնալ մեր հայրենիք, պետք է Արցախի բոլոր ինստիտուտները գործուն լինեն: Մեր վերադարձի նպատակը չի կարող երբեւէ վտանգ ներկայացնել Հայաստանի գոյությանը կամ լինելիությանը:
Մենք երբեւէ առանձին չենք դիտարկել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից եւ հակառակը: Այն ամենը, ինչը մենք անում ենք, չափազանց հաշվարկված են եւ չեն կարող վտանգ ներկայացնել»,-ասաց նա:
Արցախցի պատգամավորն անհիմն անվանեց Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը. «Մենք երբեւէ որեւէ քայլ չենք անի, որ վտանգ ներկայացնի: Մեզ համար Արցախի Հանրապետությունը գերադասելի չէ Հայաստանի Հանրապետությունից եւ չի կարող լինել նաեւ հակառակը»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը