«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:

Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am