Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի անհնազանդության ժողովրդական դրսևորումները եկան վերահաստատելու, որ Փաշինյանի ոստիկաններն իրենց առանձնահատուկ ատելության մեջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ:

Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ի լրումն այդ ամենի, ինչպես երևում է, Փաշինյանի ոստիկանության համար լրագրողները դիտարկվում և ընկալվում են որպես «դասակարգային թշնամի»: Այն չարությունն ու բացահայտ ատելությունը, լրագրողներին անպայման որևէ վնաս կամ վնասվածք պատճառելու այն մարմաջը, որով համակված են փաշինյանական ոստիկանները, երևի աշխարհի նույնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկա: Նախօրեին բոլորը տեսան, թե «փառապանծ» ոստիկաններն ինչպես են քաշքշում «Հայելի.ամ»-ի խմբագիր Անժելա Թովմասյանին:

Ավելի վաղ Տավուշում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ մեկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տվյալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախոսն էին միտումնավոր վնասել: Մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ բան: Դեռ չենք խոսում նախկին դեպքերի մասին: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակվում են ինչպես ոստիկանները, այնպես էլ նրանց քաղաքական ղեկավարությունը՝ ողջ քպաթիմով հանդերձ: Դե, վախ չափելուն չենք հավատում, մնացածը... կերևա:

 

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան Ո՞ւմ ոտքն են ձգելու․ Բագրատ Սրբազան (video) Տարբեր մարզերի բնակիչներ շտապում են հրապարակ՝ միանալու Բարգատ Սրբազանի շարժմանը Ե՞րբ եք հասնելու Երևան՝ ձեզ ասենք որը որից հետո ա. Ոստիկանության մայորը՝ երթի մասնակիցներին (video) Կայարանից մեկնարկած երթը մոտեցավ Հանրապետության հրապարակին (video) Ոնց Արցախում եմ պայքարել, նույն ձև էլ ստեղ եմ պայքարելու․ երթի մասնակից (video) Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված Ֆանտաստիկ տրամադրությամբ շարժվում ենք Հանրապետության հրապարակ․ Նաիրա Զոհրաբյանի լայվը (video) Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյան. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Սրբազան (video) Ոստիկանությունն ուժեր է կուտակում Ֆրանսիայի հրապարակում ՔՊ-ական Ռոման Համբարձումյանը ճնշումներ գործադրելու կոչ է անում Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Երկիրը կործանվում է, սրանց պետք է կանգնեցնենք․ շարժման մասնակից (video) Ինձ կալանավորե՞ն, ձեռքերս բաց է, դրանից երկրի վիճակը կփոխվի՞․ Բագրատ Սրբազան (video) Էդպես լավ չի, մի հատ էլ պերեգարոդկա խփեք հետևները, որ Արարատը չերևա․ Նարեկ Գալստյան Չակնկալիքների այս պայքարում ես, այդուհանդերձ, ունեմ իմ ակնկալիքները. Արեգնազ Մանուկյան Ստյոպիկ Սաֆարյան, ինչի՞ է «հետևիցդ մուխ թափում»․ Արմինե Ադիբեկյան (video) Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Ժա՛մն է հանցագործ Նիկոլից ազատվելու․ բոլորս գնում ենք Բագրատ Սրբազանին ընդառաջ․ քաղաքացի (video) Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Իմ երեխայի՞ն եք սպառնում, զոհվածների մայրերի՞ն եք սպառնում․ վախեցե՛ք ձեզանից․Էդգար Ղազարյանը պոռթկաց (video) Պետրոս Ղազարյան, «կնիկդ նաղդ նստելու է», սպասի՛ր․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am