Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ: Ըստ պարզաբանման, ներկայում էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն կառավարության ընդունած համապատասխան իրավական ակտերի։ Նշվում է, որ որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում դիմել է երկու տնտեսվարող:

Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկա անբավարար վիճակից՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս առումով հողերի խոշորացմանը միտված 2 պետական օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը: Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ: Ներկայացվող նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը։

Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2024 թ.-ի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։ Հաշվի առնելով, որ 2024 թ.-ին բյուջեով հաստատվել է 300 մլն դրամ, իսկ 1 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի միջին կադաստրային արժեքը կազմում է 2 մլն 293 հազար դրամ, ուստի նախագծով նախատեսված չափով աջակցություն ցուցաբերելու դեպքում նախարարության գնահատմամբ ձեռք կբերվի և կմիավորվի շուրջ 430 հա հողատարածք:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ֆանտաստիկ տրամադրությամբ շարժվում ենք Հանրապետության հրապարակ․ Նաիրա Զոհրաբյանի լայվը (video) Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյան. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Սրբազան (video) Ոստիկանությունն ուժեր է կուտակում Ֆրանսիայի հրապարակում ՔՊ-ական Ռոման Համբարձումյանը ճնշումներ գործադրելու կոչ է անում Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Երկիրը կործանվում է, սրանց պետք է կանգնեցնենք․ շարժման մասնակից (video) Ինձ կալանավորե՞ն, ձեռքերս բաց է, դրանից երկրի վիճակը կփոխվի՞․ Բագրատ Սրբազան (video) Էդպես լավ չի, մի հատ էլ պերեգարոդկա խփեք հետևները, որ Արարատը չերևա․ Նարեկ Գալստյան Չակնկալիքների այս պայքարում ես, այդուհանդերձ, ունեմ իմ ակնկալիքները. Արեգնազ Մանուկյան Ստյոպիկ Սաֆարյան, ինչի՞ է «հետևիցդ մուխ թափում»․ Արմինե Ադիբեկյան (video) Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Ժա՛մն է հանցագործ Նիկոլից ազատվելու․ բոլորս գնում ենք Բագրատ Սրբազանին ընդառաջ․ քաղաքացի (video) Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Իմ երեխայի՞ն եք սպառնում, զոհվածների մայրերի՞ն եք սպառնում․ վախեցե՛ք ձեզանից․Էդգար Ղազարյանը պոռթկաց (video) Պետրոս Ղազարյան, «կնիկդ նաղդ նստելու է», սպասի՛ր․ Արմինե Ադիբեկյան (video) ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն հենց հիմա միայն մի բան ունեն անելու․ Պարույր Հայրիկյանը միացել է շարժմանը (video) Սա Նիկոլ Փաշինյանի հրաժեշտի հանդիպումն էր Պուտինի հետ․ Էդգար Ղազարյան (video) Նիկոլի խմբակը հեռացվելու է. պայքարի խրամատը չե՛նք լքելու. Էդուարդ Շարմազանով (video) Գնալու ենք մինչև հաղթանակ, որը կլինի խաղաղ, անարյուն․ Ավետիք Չալաբյան (video) Վահե՛ Ղազարյան, ուժ կիրառեցիք, գիտես՝ պատասխանը ով է տալու․ Հովհաննես Շահինյան (video) Ժողովու՛րդ, ոչ մի դեպքում չվախենաք Նիկոլի «մլիցեքից»․ բոլո՛րս Հանրապետության հրապարակ․ Ադիբեկյան (video) Վա՜յ այն քաղաքական գործչին, ով... Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am