«Թատրոնը դարձել է բարիկադ, չենք ենթարկվելու Կառավարության ապօրինի որոշմանը». Արթուր Սահակյան

Մարտի 24-ին «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել թատրոն. դռան վրա փակցված է եղել, որ ներս կարող են մտնել Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքից՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։

«Գոյ» թատրոնի դերասանները Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքի մոտ փորձել են պարզել, թե ինչու չեն թույլատրում թատրոնի մուտքով մտնել շենք, սակայն հստակ պատասխան չեն ստացել։

168.am–ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ բազմիցս հայտարարել են, որ մտադրություն չունեն միանալ Սունդուկյան թատրոնին և փակել «Գոյ» թատրոնը։

«Այս ամենի մասին տեղյակ ենք պահել Ոստիկանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որևէ տեղից արձագանք չկա։ Այս երկրում սրանք ձևական բաներ են դարձել։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ եթե այս երկրում արդարադատություն չկա, պետք է բոլորի համար պարզ լինի։

Տեսեք ինչ են արել՝ մեր թատրոնը հանել են պետական ռեգիստրից, առանց մեր թատրոնի՝ ընդունում-հանձնում են իրականացրել, մեր թատրոնից ոչ ոք որևէ բան չի ստորագրել։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ արդեն երրորդ ամիսն է՝ թատրոնը աշխատավարձ չի ստանում, իրենք չեն կարողանում մեզ աշխատավարձ փոխանցել, քանի որ մեր տվյալները չունեն։ Մեզ ասել են, որ փոխանցենք տվյալները, որպեսզի աշխատավարձ տան, մենք էլ պատասխանել ենք՝ եթե դուք ընդունում-հանձնում եք արել, նշանակում է՝ այդ տվյալներն ունեք։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանձնում-ընդունում տեղի չի ունեցել, այդ ամենը ձևական բնույթ է կրել, ապօրինի է եղել, հակառակ դեպքում մեր տվյալները կունենային։ Ուզում են ամեն կերպ մեր կուտակված աշխատավարձերը փոխանցեն, որ հանկարծ խնդիրներ չունենան օրենքի հետ»,-նշեց Արթուր Սահակյանը։

Նրա խոսքով՝ երբ կիրակի օրն առավոտյան գնացել են «Գոյ», տեսել են, որ դռան վրա դրսից փակցված է, որ թատրոն կարող են մտնել Սունդուկյանի ծառայողական մուտքից։

«Հիմա որպեսզի փաստացի մեր տվյալները ստանան, մեր դուռը փակել են ու ասում են՝ եկեք Սունդուկյանի մուտքով գնացեք, բայց պիտի ներկայացնեք ձեր անձնագրերը, որ բեյջեր տանք։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ մենք մեր տվյալները տանք, որպեսզի աշխատավարձ փոխանցեն, որպեսզի ցույց տան, թե ընդունում-հանձնումը նորմալ է եղել, խնդիր չկա։ Այս ամենն արվում է զուտ նրա համար, որ ստանան մեր տվյալները։ Ամեն գնով սրանք իրենցն են առաջ բրթում՝ «հըռկոպալի»»,-շեշտեց Արթուր Սահակյանը։

Ըստ Արթուր Սահակյանի, արդեն մեկ տարուց ավելի է՝ քաշքշուկների մեջ են, խաթարվել է թատրոնի բնականոն ստեղծագործական կյանքը, պատկան մարմինները ոչինչ չեն անում։ Սակայն, այս ամենով հանդերձ, թատրոնում հաստատակամ են՝ չեն եթարկվելու կառավարության՝ Սունդուկյան թատրոնին միանալու ապօրինի որոշմանը։

«Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, պատվիրված է։ Մեզ մեր աշխատանքից զրկում են՝ պետք է պայքարենք, մեզ մեր երկրից զրկում են՝ պետք է պայքարենք, այլ տարբերակ չկա։ Պայքարի մեթոդները վաղուց պետք է փոխվեին, եթե մենք հասկանում ենք, որ այս մեթոդները գործուն չեն, իրենք էլ հաստատ գիտեն։ Հիմա ինձ հարկադրաբար ստիպում են աշխատել ինձ համար անընդունելի տեղում։ Ինչ վերաբերում է բուհերի ու այլ կենտրոնների միավորմանը, ապա գառների նման չպետք է լռեն, պետք է աղաղակեն, ու բոլոր պայքարողները պետք է միավորվեն։

Մեր թատրոնը հիմա դարձել է բարիկադ, այս մարդկանց համար որևէ չափանիշ չկա, որոշել են՝ վիզ դրած պետք է անեն, սրանց մոտ պատվախնդրության մասին խոսելն անիմաստ է։

Ես միշտ ասել եմ՝ իրենք չպետք է որոշեն մեր անելիքը, իրենք բախտի պատահմամբ բերվել-դրվել են այստեղ, իրենք ժամանակավոր են։ Թատրոնը մեզ համար տուն է, իսկ իրենց համար՝ աշխատավայր, մենք գաղափարներ ունեք, եթե պետք լինի, մենք այլ աշխատավայր կգտնենք, բայց մենք չենք ուզում զրկվել մեր տնից։

Սարսափելի է, երբ բախվում ես չկայացած մարդկանց վրեժխնդրությանը, չկայացածներն ուղղակի մարդկության գլխին պատուհաս են դառնում»,-եզրափակեց Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

դիտվել է 969 անգամ
Լրահոս
Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն» Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am