Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան

Այսօր Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են, իսկ դրանց անհաղորդ մնալը՝ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանք ազգային զարթոնքային օջախ և համատարած բոցկլտացող կրակ դառնալու մեծ ներուժ ունեն, իսկ այդ ներուժը բորբոքելու և ռեալիզանցելու հնարավորության կորուստը կարող է համապետական ու համազգային մակարդակով հանգեցնել անդառնալիության: Գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Այո, Կիրանցում, Տավուշում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Տեղի բնակչությունն արդեն բարձրաձայնում ու աղաղակում է ոչ միայն սոսկ տեղական այս կամ այն տարածքը կորցնելու վտանգի ու անդառնալիության մասին, այլև հոգևոր առաջնորդության շնորհիվ ու հայրենասեր մի բուռ անհատ գործիչների ջանքերով, ինքնուրույնաբար ձևակերպում է նաև համընդհանուր ազգային օրակարգ։

Ու, թեև բուռն իրադարձությունները տեղի են ունենում Տավուշում (աջակցություն ստանալով ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող առանձին օջախային անհնազանդության ակցիաներով), բոլորս հստակ գիտակցում ենք, որ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների «թատերաբեմը» Երևանն է, իսկ պահանջն ավելի խորքային ու համապարփակ․ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պիտի անհապաղ հեռանա։

Բայց ի՞նչ սպասել այս իշխանության հեռանալուց հետո։ Իշխանափոխությունից հետո որո՞նք են նոր իշխանության առաջին հինգ օրվա, հինգ շաբաթվա և հինգ ամսվա անելիքները։ Անելիքները շատ-շատ են ու բազմաթիվ, քանի որ այսօրվա իշխանություններն իրենց ապիկարությամբ ու անմեղսունակությամբ գրեթե բոլոր ոլորտները ձախողել են և խորքային խնդիրներ առաջացրել։

Ինչևէ, առնվազն սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առնչությամբ ընդհանուր ընկալումներն ու անելիքների ընդհանուր շրջանակը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։

Միջազգային հանրությունը (այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը) իր աջակցությունն է հայտնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անցկացմանը։ Այսինքն, չնայած մեզ համար այս գործընթացների անցկացման անբարենպաստ ժամանակներին և այն իրագործելու առումով առկա սահմանափակ հնարավորություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, այնուամենայնիվ, մեկնարկել է և այն չեղարկելը կամ դադարեցնելը այլևս հնարավոր չէ (գործընթացին դեմ արտահայտվող կամ այն չեղարկելու մտադրություն ու դիրքորոշում ցուցադրող ցանկացած քաղաքական ուժ կամ հանրային գործիչ արդեն դատապարտված է որակվելու որպես չընկալված)։ Սակայն հնարավոր է գործընթացի իրականացման տրամաբանության ու ընթացքի մեջ բեկում մտցնել առնվազն երկու ուղղությամբ․ 1) բանակցել գործընթացն Ադրբեջանի հետ սահմանային շփման ողջ երկայնքով միաժամանակ իրականացնելու շուրջ՝ այդ թվում միջազգային գործընկերների սատարմամբ, և 2) առաջ քաշել փոխանակվող (մեր պարագայում՝ հանձնվող) տարածքների` մարդու հիմնարար իրավունքների պահպանման տեսանկյունից, այսպես կոչված՝ «կենսունակության» և «կենսականության» սկզբունքների պարտադիր պահպանման կոնցեպտը (հղում կատարելով գոյություն ունեցող միջազգային պրակտիկային)։
Առաջին ուղղության վերաբերյալ պատրանքներ փայփայելը իրատեսականության առումով բավականին բարդ է, բայց՝ անիրագործելի չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, ապա իրագործելիության տեսանկյունից այն բավական դյուրին կարելի է գնահահատել։ Մասնավորապես, սովետական ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների որոշման գործընթացը միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից լեգիտիմության խիստ պակաս ունի, քանի որ սովետական ժամանակաշրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել (այդ սահմանները սովետական ժամանակաշրջաում ներքին կարգադրական փաստաթղթերով ժամանակ առ ժամանակ փոփոխվել են և միջազգայնորեն ճանաչված չեն եղել)։ Ուստի, սովետական ժամանակաշրջանի քարտեզները կարող են սոսկ ունենալ կողմնորոշիչ նշանակություն, այլ ոչ թե՝ որոշիչ։

 

Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանները որոշելիս միջազգային հանրության «աչքը պիտի մտցնել» մի շատ կարևոր հանգամանք․ որքանո՞վ է կենսական Ադրբեջանի համար այս կամ այն տարածքը (օրինակ՝ նրա սահմանային անվտագության տեսանկյունից, կամ շփման գծին մոտ բնակվող իր բնակչության առկայության կամ վերջինիս կենսունակությունն ապահովելու տեսանկյունից) և որքանո՞վ է այդ տարածքի կորուստը Հայաստանի և նրա բնակչության համար գնահատվում կենսական՝ Հայաստանի և նրա՝ առնվազն սահմանային բնակչության կենսունակությունն ապահովելու տեսանկյունից։

Օրինակ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, արդյո՞ք այդ հատվածը կենսական նշանակություն ուներ Ադրբեջանի համար և արդյո՞ք դրա հանձնումը Ադրբեջանին Հայաստանի բնակիչների կենսունակությունը չխաթարեց։

Սրանք սկզբունքային մոտեցումներ են, որոնք այսօր էլ կարող են դրվել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի շուրջ տարվող բանակցությունների սեղանին և հետևողականորեն առաջ տարվեն։ Բայց ահա այստեղ է, որ մենք փաստում ենք, որ այս գործընթացն իրագործելի է միայն այն պարագայում, երբ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնողները չունեն կաշկանդվածություն ու էլեմենտար վախ հակառակորդի հանդեպ։

Եվ, ահա այստեղ է, որ մենք դիմում ենք Նիկոլ Փաշինյանին հետևյալ ուղերձով. վերջին մի քանի տարիների ընթացքում քո հեռանալու պատմական պահերը դու բաց ես թողել, որովհետև ոչ թե մտածել ես պետության ու ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունն ու գոյությունը պահպանելու և իշխանությունը որպես սեփական անվտանգության երաշխիք ծայայեցնելու դիրքավորումից։ Այսօր, իշխանափոխության օբյեկտիվությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը քարոզող ցանկացած քաղաքական միավոր, քաղաքացիական ու հանրային գործիչ կարող է վստահեցնել քեզ, որ քո և քո ընտանիքի անվտանգությունը շատ կարևոր հարց է, իսկ այդ անվտանգության պահպանությունը հանրային շատ կարևոր նշանակություն ունի, առնվազն կամ գոնե այն տեսանկյունից, որ դու երկար ու անվտանգ ապրելու և ապաշխարհելու հնարավորություն ունենաս։

Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր։»:

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել Ինչու՞ Նիկոլի իրավապահները չեն ձերբակալում 12 հազար վագներականներին, ՌԴ դրոշով շրջող մեքենաներին և հարյուրավոր հանցավոր տարրերին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am