Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը միշտ էլ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Հայաստանը շարժվում է «ժողովրդավարության բաստիոն» դառնալու ճանապարհով։ Պատահական չէ, որ տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ նա փորձում էր հատուկ ներկայացնել, թե ինչ հաջողությունների է հասել Հայաստանը ժողովրդավարության բնագավառում։ Ավելին, իր սահմանափակ միջազգային շփումների համատեքստում նա անգամ ժողովրդավարությունը հայտարարեց որպես Հայաստանին բնորոշ բրենդ։ Իրականում Հայաստանում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ավելին, ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը հետընթաց է գրանցում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու միջազգային հեղինակավոր երկու իրավապաշտպան կառույց՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ի թիվս այլ խայտառակ երևույթների, ահազանգում են նաև Հայաստանում ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին։ Ընդ որում, ընդգծվում է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնությունների, ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Փաստացի մեկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոն և երկու կարևոր իրավապաշտպան կազմակերպություն, որոնք ներկայացնում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքի գնահատականները, լիովին ցաքուցրիվ են անում Փաշինյանի այն թեզերը, թե ինքը «ժողովրդավարական բաստիոն» է կառուցում։

Իսկ վերջին օրերին Հայաստանի տարբեր մարզերում կատարվողը գալիս է ապացուցելու, որ իրավապաշտպան կազմակերպությունների ու Պետդեպարտամենտի գնահատականները դեռ չափազանց մեղմ են։ Իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները անհամաչափ բիրտ, վայրենի ուժ են կիրառում։ Ընդ որում, իրավապահների գործողությունների արդյունքում այնպիսի վայրագություններ են իրականացվում, որ իրենց բողոքն արտահայտող մարդիկ հարձակման են ենթարկվում, վնասվածքներ ստանում ու անգամ ուշագնաց լինում։ Այսպիսի բիրտ ուժի ու բռնությունների միջոցով Փաշինյանը ձգտում է վախ սերմանել քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք բողոքի գործողություններ չիրականացնեն, երբ այնպիսի իրավիճակում ենք, որ մեր պետականությունն է վտանգի տակ։

Միաժամանակ, պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը պարբերաբար ձեռնամուխ է լինում ոստիկանների աշխատավարձի ավելացմանը, նրանց մոտիվացնում ու ուղղորդում է մարդկանց վրա հարձակվելու, ծեծելու, ջարդելու և չարդարացված բռնություն գործադրելու։ Ժամանակին, երբ ընդդիմադիր Փաշինյանը բողոքի գործողություններում էր ներգրավված ու ճանապարհ էր փակում, անընդհատ ընդգծում էր, որ իրենք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, և ոստիկանությունն իրավունք չունի բռնություն գործադրել։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ճանապարհ փակելով ու անհնազանդության ակցիաներ անելով իշխանության եկած ուժն այսօր վերածվել է բառիս բուն իմաստով բռնատիրական ռեժիմի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am