5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»

Հայաստանում վխտում են 5-րդ շարասյան ներկայացուցիչները: Դրանք այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս տարբեր կարգավիճակներով, բայց նույն բանն են ասում: Ամեն մեկն իր դիրքերից: Ու բոլորը սպասարկում են մեր թշնամիների շահերը:

Մեկը հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ, մյուսը՝ պաշտոնյա, երրորդը՝ բնապահպան, չորրորդը՝ մարդու իրավունքների պաշտպան, հինգերորդը՝ քաղակտիվիստ, վեցերորդը՝ ...

Բոլորը վճարվում են: Դրսից:

Եթե փորձենք «ֆոտոռոբոտ» ստանալ թշնամու շահերը սպասարկողներից, ապա կունենանք հետևյալ հավաքական պատկերը: 5-րդ շարասյան ներկայացուցիչը շատ հաճախ է օգտագործում «ինքնիշխանություն» բառը, բայց հենց քերում ես, տակից դուրս է գալիս Արցախն Ադրբեջանին հանձնողը, Թուրքիային ծառայողը, Ցեղասպանությունն ուրացողը:

Սրանք ինքնիշխանությունը հասկանում են որպես հակառուսականություն, իրականում՝ թուրքամետություն:

Բերենք կոնկրետ օրինակ: Կային, այսպես կոչված, Ամուլսարի պաշտպաններ: Իբր պայքարում էին բնության համար, բայց իրենց բուն նպատակը Հայաստանի տնտեսությանը վնասելն էր: Որպեսի Հայաստանի բյուջեն չմեծանա, նոր հարկեր չհավաքվեն, բանակը չզինվի, զինվորն ավելի ապահով չդառնա: Առաջին հայացքից թվում էր, թե հանուն մաքուր բնության և Ջերմուկի համար էին պայքարում, հանուն մեր սարերի ու լեռների են պայքարում, բայց դա միայն առաջին հայացքից:

Սրանք՝ մայրամախոտերը, կանաչով պատվածները, լևոնգալստյանները, ՔՈ անվան տակ գործող օտարահպատակները և այլք, շուրջօրյա ռեժիմով կանգնած էին Ամուլսար տանող ճանապարհի վրա, բայց երբ ադրբեջանցիները մտան Ջերմուկ, ծպտունները չլսվեց: Միանգամից ծլկեցին դեպքի վայրից ու հայտնվեցին ... Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց ու պահանջեցին այդ բազայի վերացում: Դե որպեսզի թուրքերը գան: Այսինքն՝ սրանք «օկ» են, որ ադրբեջանցիները գրավեն մեր հողերն ու շահագործեն հանքերը, բայց «օկ» չեն, երբ Հայաստանում են հանքեր շահագործվում ու տնտեսական զարգացմանը նպաստում:

Հայաստանում հանքերի աշխատքների դեմ բողոքողների մեծ մասը «բնապահպան» է: Սրանք «կանաչի» դիմաց Հայաստանի դեմ են աշխատում:

Պատահական չէ, որ հիմա էլ աշխատում են բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են Տավուշում միակողմանի զիջումներին: Թիրախավորել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, էժանագին բաներ են գրում քայլերթի մասին: Պատվիրատուն կրկին նույնն է՝ Թուրքիան: Ճիշտ է, իրենք իրենց ներկայացնում են որպես արևմտամետներ, բայց բոլորն էլ թուրքական բաղնիքում են անցել իրենց պայքարիստական մկրտությունն ու լծվել Հայաստանը ներսից քանդելու գործին:

Ամփոփենք. 5-րդ շարասյան ներկայացուցիչը թուրքամետ է, արցախատյաց, մոլի հակառուս, հանքերի «վկա», ՀՀ տնտեսության թշնամի ու բացի այդ նաև՝ կատարյալ անգրագետ: Սրանք ներսից են քայքայում պետությունը, ընդ որում՝ թշնամուց էլ ավելի մեծ էնտուզիազմով: Թշնամին դրանից հետո է գործի անցնում:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 980 անգամ
Լրահոս
«Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am