ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից
ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը ArmeniaSputnik-ին ասել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
«ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ», - հայտնել Է Մատվիենկոն։
Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ հայ խոսնակը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ, ինչպես նաև հայտարարել էր «Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման» մասին:
Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։