«Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքվում ակնհայտորեն խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ։ Որոշ նախնական արձագանքներից հետո ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են շատ ավելի ինտենսիվ ու կազմակերպված գրոհի։

Բոլորի ուղերձները կրկնվում են, իսկ հիմնական թեզերը նրանք են, թե իբրև Ռուբեն Վարդանյանն «ահաբեկիչ է», զբաղվել է «փողերի լվացմամբ», և նմանատիպ այլ մեղադրանքներ։

Երեկ Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության, որտեղ նշված էր․ «Մենք՝ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովված ենք Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին մամուլում հայտնված լուրերից և մտադիր ենք հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական հանրության ամուր դիրքորոշումն այս հարցում»։

Նախ, զավեշտալի է, ի՞նչ ՀԿ պետք է լինի Ադրբեջանում, խոսքը բացառապես իշխանական ֆինանսավորմամբ ու հովանու ներքո գործող կազմակերպությունների մասին է։ Սրանց Ալիևը ժամանակ առ ժամանակ նետում է դաշտ՝ իր քարոզչական նպատակների համար։

Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական մամուլը լի է Վարդանյանի մասին հոդվածներով ու նյութերով, ընդ որում՝ դրանք հրապարակվում են տարբեր լեզուներով։ Սեփական իշխանության կոռուպցիոն սկանդալները թողած, ադրբեջանական մամուլը փորձում է ձևավորել Վարդանյանի կոռուպցիոն իմիջը։ Բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված Բաքվի ավտորիտար վարչակարգի կողմից նման մեղադրանքներ հնչեցնելը, մեղմ ասած, զավեշտալի է։

Այդուհանդերձ, այս համատարած աղմուկի մեջ, ինձ չի դադարում զարմացնել Վարդանյանի անձի հանդեպ այսքան անտագոնիզմն ու հակազդեցությունը, ընդ որում՝ անգամ այս պարագայում, երբ նա ապօրինաբար գերության մեջ է գտնվում Բաքվում։ Ինձ համար շարունակում է ակնհայտ մնալ, որ Վարդանյանը իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել։ Վարդանյանը բլոկադայի ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացնում միջազգային մամուլում, դրա համար էլ Բաքուն ամեն մեթոդով հասավ նրա հեռացմանը պաշտոնից։ Ի վերջո, շարունակում եմ մնալ այն համոզման, որ հենց միջազգային աղմուկն է, ճիշտ ու կազմակերպված աշխատանքը Ադրբեջանին զսպելու ու զբաղված պահելու լավագույն մեթոդը։

Ինչ վերաբերում է Վարդանյանի առաջադրմանը, ապա ասեմ, որ այս տարի այդ մրցանակի համար առաջադրվել է 285 հոգի։ Այնպես որ շանսերը պետք է խելամիտ գնահատել, հատկապես, որ Վարդանյանը շատ ավելի հայտնի է իր մարդասիրական ու բարեգործական ծրագրերով։

Շարունակում եմ հույս ունենալ, որ այդուհանդերձ, այս գործընթացը կնպաստի Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող այլ հարենակիցների ազատ արձակմանը»։

դիտվել է 474 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am