«Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին Տավուշում ծավալվող պայքարն ու Բագրատ Սրբազանի անձը վարկաբեկելու գործին են լծվել ոչ միայն ՔՊ-ականները, նրանց լրատվամիջոցները, այլև որոշ դերասաններ։ Օրինակ՝ Հովհաննես Դավթյանը, ով հանրությանը հայտնի է կենցաղային հումորով ու նմանակումներով, ով շուն է անվանել իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին: Վերջինս ընդամենը բարձրացել էր բեմ եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հովհաննես Դավթյանը ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե այս երիտասարդը վճարվել է ակցիա անելու համար, ու իրեն նման հայտարարություն անելու հիմք է տվել այն, որ «երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն արդեն փաստաբանը սպասում էր»։

Մեկ այլ դերասան՝ Սերգեյ Դանիելյանն իրեն ավելի մեծ դեր է վերապահել, նա ուղիղ եթեր էր մտել՝ փորձելով հանրությանը համոզել, որ գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնում է, իրապես թուրքական են, ու տավուշցիների աղմուկը կազմակերպված սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի դեմ․

«Երեկ մի կին մոտեցավ ինձ, ասեց՝ պարոն Դանիելյան, բա ի՞նչ ա ըլնելու էդ Տավուշի մարզի գյուղերի հալը, բա որ տվեցին, բա էդտեղի ժողովուրդը ոնց պտի ապրի, ինչ պտի անի, բա դրանց տների հարցը ո՞վ ա լուծելու և այլն։ Գիտեք՝ էնքան հետաքրքիր էր, որ էդքան խոսալուց հետո էլի մարդկանց թվում ա, թե էնտեղ մարդիկ են ապրում, որ հիմա էդ գյուղերը հանձնել են և էդ մարդիկ պետք ա իրենց տան հարցերը հոգան։ Քանի անգամ ասվել ա, որ դրանք ադրբեջանական գյուղեր են ու էնտեղ մարդ չի ապրում և այլն, բայց մեր դեմ տարվում ա շատ լուրջ տեղեկատվական պատերազմ հիմա։ Նույն հարցը ինձ Փարիզում տվեցին, էնտեղ էլ բացատրեցի, որ դուք երևի մենակ «ընդդիմադիր» մամուլն եք լսում, բայց իրականում էդտեղ մարդ չի ապրում ու դրանք իսկապես թուրքական գյուղեր են՝ լքված, 90-ականների գրաված»,- ասում է Սերգեյ Դանիելյանը։

Բացի նշվածներից ակտիվացել են նաև տարբեր տեսակի «զորացրված քաղաքագետներ», «բլոգերներ», «Սիվիկի դավիթներ», «ՔՊ-ահպատակ երգիչ- երգչուհիներ» և այլն, որոնք հանրությանը փորձում են համոզել, որ Փաշինյանը թուրքերին իրենց հողն է տալիս, որ այդ հողերում մարդ չի ապրում, իսկ Բագրատ Սրբազանն ու ճանապարհ փակած տավուշցիները «ռըսի ագենտ» են, որոնք Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստանում` ռուբլով։

Թատերագիր Վահրամ Սահակյանին հարցրեցինք՝ ո՞վքեր են այս մարդիկ, ինչո՞ւ են նման հայտարարություններ անում, ու փորձում արդարացնել այն, ինչն ուղղակի արդարացնել չի կարելի․

«Ես՝ ինքս ունեմ տեսանյութեր տարբեր հարթակներում՝ նվիրված Ձեր ասած անձանց, ու այդ տեսանյութերի մեջ ես ասում եմ, թե նրանք ծագումով ովքեր են։ Ծագումով՝ այսինքն արյունով, ծնունդով, ընտանիքով և այլն։ Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են, որոնք, ինչքան գիտեմ, մեծ գումարներ չեն էլ ստանում, որովհետև իրենք մեծ գումար երբևէ չեն էլ տեսել, որ ստանան։ Ինչքան գիտեմ՝ սրանց քարտերի մեջ գցում են 100-ից 200 դոլար, այսինքն՝ այնպիսի փող, որ նորմալ աշխատող մարդու համար այդ գումարը կլինի, թե չի լինի, մեծ նշանակություն չունի, իսկ իրենք կարոտ են այդ փողին։ Այդ ամեն ինչը գալիս է իրենց արյունից ու իրենց ծագումից, իրենց կեղտոտ ընտանիքներից»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․

«Քանի որ ես գրել եմ «Ժամանակակից հայոց պատմություն» գիրքը, ես ուսումնասիրել եմ նաև ընդհանուր հայոց պատմությունը, և բոլորի համար ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ հայոց պատմության մեջ Ձեր նշածների նման դավաճաններ ոչ մի դարում չեն եղել։ Եթե վերցնենք ինչ-որ հայտնի դեմքերի, օրինակ՝ Վասակը կամ Պետրոս Գետադարձը և այլն, սրանք այսօրվա էս դավաճաններին սպասարկողների մոտ անմեղ, նորածին երեխեք են։ Սրանք հանգիստ, բոլորի աչքի առաջ կատարում են դավաճանական գործողություն, առանց հաշիվ տալու, որ այս ամենն ինչ-որ մի օր ավարտ է ունենալու, իսկ ավարտ ունենալուց հետո ես չեմ կարծում, որ նրանք և նրանց ընտանիքի անդամների վիճակը նախանձելի կլինի, որովհետև, այսպես թե այնպես, նրանց անորակ երեխաներն ամեն օր լսելու են «ծախվածի վաստակ» արտահայտությունը։ Ինչպես հասկացաք «ծախված» բառը փոխարինվելու է ավելի գեղեցիկ բնորոշումներով, որոնք առավել ևս վերաբերում են իրենց հայրերի բարոյաէթիկական կերպարին»,- ասաց Սահակյանը։

Հատուկ Սերգեյ Դանիելյանի համար նորից նշենք, որ եթե Տավուշում Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները, ապա Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվելու ադրբեջանական զորքի կողմից, իսկ արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվելու է գրեթե սահմանագծին` ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո եւ մարդիկ չեն կարողանալու այցելել։ Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Թվարկվածը սպասվելիք աղետների միայն չնչին մասն է, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները։ Եւ կարճ ժամանակ հետո այդ գյուղերում մարդ չի ապրելու, որովհետեւ անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանալու: Մարդիկ հենց այս հեռանկարը կանխելու համար են փողոց դուրս եկել: Իսկ նրանց պայքարը նսեմացնողներն իշխանության պարզ գործիքներն են եւ ծառայում են նրանց ծրագրերի իրականացմանը»:

 

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան Մարդիկ սուլում և իրենց զայրույթն են արտահայտում, երբ նկատում են ոստիկանապետ «Նիկոլի Արամին». video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am