Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան

Եթե Ալմա Աթիի Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարևոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձևավորել էր այնպես, որ հարևան հանրապետությունների միջև մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը և ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում»,-պարզաբանել է նա՝ շեշտելով՝ դա պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարևանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ:

Խոսրով Հարությունյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Նրա խոսքով, դա մանկամտություն է:

Խոսրով Հարությունյանի նշել է, որ պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության այն փաստաթղթի պահանջներով, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին և կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար:

«Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի և տրանղսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից և այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը»,-ասել է նա և հարց բարձրացրել, թե ինչու՞ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Նախկին վարչապետի խոսքով, ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի և անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

«Ինչու՞ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես»,-ասված է գրառման մեջ:

դիտվել է 264 անգամ
Լրահոս
«Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան Արա՛ Արամ, Բագրատ Սրբազանը քո նման սուտասան չէ ու ինչ պետք է՝ քեզ ասաց․ Ստեփան Սամվելյան (video) Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը. Ասողիկ աբեղա Կարապետյան Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկարտումները. Արման Թաթոյան ՀՀ–ում Իրանի փոխդեսպանը՝ աղետալի ավիավթարի, իրենց նախագահի մահվան ու դրա հետևանքների մասին (video) Ոստիկանական հատուկ նշանակության գումարտակի զինված ծառայողների կողմից ԶԼՄ օպերատորի հարձակման դեպքով վարույթ է նախաձեռնվել. Անի Գևորգյան Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը Չափնե՛րդ ճանաչեք․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց Սրբազանին ու շարժման մասնակիցներին (video) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե «Բագրատ Սրբազանը՝ վարչապետ․ քաղաքական և իրավական ասպեկտներ»․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել «Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. ժամեր անց նա հրաժարական տվեց Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը Այրել են Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենան Պատրաստվե՛ք, լինելու է լաց և ատամների կրճտոց….. Աստված տվողին ա տալիս, տո նիկոլ տուր հա տու՜ր... Հող ու հայրենիքա է՞լի, հո լափաման չի՞. Դավիթ Ամալյան Պատահար Կարճաղբյուր գյուղի մոտ. կա տուժած Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է Ոստիկանությունում դժգոհություններ են հասունանում. Աբգար Պողոսյան Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211 «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում» Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին. Ժամերով համակարգչի առաջ դիտում է «լայվերը» Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն Վարչապետ՝ մեկ տարով. Բագրատ Սրբազանի ուշագրավ հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am