Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան

Կարեն Անդրեասյանը հերթական անգամ բոլորիս հիշեցրեց, որ ինքը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, առավել ևս՝ դատավոր չի դարձել ու այլևս փաստ է, որ չի էլ դառնա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջով տարածված հաղորդագրությանը՝ կապված Լևոն Քոչարյանի օգնականի և իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրողի միջև միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանի փաստաբաններն ահազանգում են, որ որոշում կա՝ նրան ձերբակալելու, սակայն առ այս պահը հնարավորություն չի տրվել՝ ցուցմունք տալու և իր տեսակետն իրավապահներին ներկայացնելու։

Իշխանական ամբողջ քարոզչամեքենայի և ՔՊ-ական պատգամավորների կողմից փաստացի արշավ է իրականացվում, մեդիադաշտը փորձ է արվում ողողել սեփական օրակարգով։ Այս արշավին, փաստացի, միացել է նաև Դատական իշխանությունը, թեև դատական համակարգը պարտավոր է պահել քաղաքական զսպվածություն։ Խնդիրն այն է, որ Արթուր Սուքոյանը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր մեկ տարի առաջ և իշխանությունների կողմից իրականացվող արշավի շրջանակներում դատական իշխանությունը որոշել է հայտարարությամբ հանդես գալ։

«Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները:

Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստիֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցի ղեկավարից պետական պաշտոնյա չի դարձել, ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը դարձրել է սովորական դեղին մամուլ։

Հարցին՝ ի վերջո՝ ինչ էին ցանկանում ասել այս հայտարարությամբ, սա սպառնալիք՞ էր՝ բոլոր դատավորներին ու նրանց զավակներին, թե արդարացում, որ ճիշտ են վարվել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ Բաբայանը պատասխանեց՝ նշելով․ «Դեղին մամուլն ամեն ինչ կարող է անել: Բամբասանքի մակարդակում: Սա ընդամենը հերթական անգամ ոչ առողջ նպատակների ցուցադրման օրինակ էր: Բայց կարևոր չէ ոչ այս գործող ԲԴԽ-ն և ոչ էլ դրա խմբագիր Կարեն Անդրեասյանը: Կարևոր է համբերատար եւ մտածված առաջ շարժվել, որպեսզի սրանց հեռացումից հետո հնարավոր դառնա վերականգնել պետությունն ու դրա մնացած մարմինները»:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am