Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է, որ թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը։ Դրան նպաստել է գործող իշխանության կողմից 2018 թ-ի հունիսի 28-ին կայացրած որոշումը։

Նա մասնավորապես գրում է.

«Թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել Մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը, դրան նպաստել է ՀՀ փաշինյանի կառավարության 707֊Ն որոշումը, ընդունված 28.06.2018թ։

Մասնավորապես, որոշման մեջ բարձրացվել է ապօրինի թմրամիջոցի շրջանառության այն շեմը` չափը (գրամը), որը ենթակա չէ նույնիսկ վարչական տույժի, հետևաբար արտոնյալ վիճակ է ապահովվել դրանց շրջանառությամբ զբաղվողների համար։

Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս ամենը

Մասնավորապես պատմության մեջ հայտնի է «Ափիոնի» պատերազմ հավաքական անվանումը, երբ Անգլիան չկարողանալով իրեն ենթարկել Չինաստանին, 19֊րդ դարում, սկսեց չինական զորքի շրջանում տարածել ափիոն։
Մասնավորապես 2018թ Հայաստանի թուրքադրբեջանական օկուպացման պայմաններում, ինչպես վերը նշել էի, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների կազմակերպված և ապահով շրջանառության համար։

Նշված թմրամիջոցը շատ արագ առաջացնում է անպտղություն և հոգեկան խնդիրներ, և քանի որ շրջանառությունը կրում է բավականին կազմակերպված բնույթ այն առավել տարածվում է երիտասարդության շրջանում և հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի դեպքում չի մտնում ԶՈՒ, և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նշված թմրանյութը նաև առաջացնում է ագրեսիա, ինչը վտանգ է ներկայացնում մեր թշնամիների համար։


Իսկ վերջին տարիներին բանակում շատ են հայտնաբերվում «Մարիխունա» տեսակի թմրամիջոցները, սա բացատրվում է նրանով, որ Մարիխուաննան չի առաջացնում ագրեսիա, ընդհակառակը այն ունի թմրեցնող և վախ առաջացնող հատկություն»։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am