Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը

Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշ կատարած այցի ժամանակ կրկին մտել էր սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի կեղծ դերի մեջ, իսկ իրականում եղել ու շարունակում է մնալ խրոնիկ ստախոս։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Անցնենք մի քանի դրվագներով։ Փաշինյանը նշում է, որ հերթական միակողմանի զիջումը 100 անգամ կբարձրացնի այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Հիշեցնեմ, որ նույն Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, երբ Արցախի հարցում նշաձող էր իջեցնում, աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա էիր խոստանում, դա ավարտվեց 10 ամսյա դաժան բլոկադայով, 2023 թվականի հարձակմամբ, հարյուրավոր զոհերով, 120 հազարի հայի տեղահանմամբ ու մեր բոլորիս հայրենազրկմամբ։ Մեր երեսուն տարվա պայքարը արժեզրկվեց արագ տեմպերով՝ մեր աչքի առաջ։

Նույնը Նիկոլ Փաշինյանն անում է հիմա Տավուշում՝ շարունակ մեջբերելով միջազգային հանրությանը։ Այդ հանրության համար Արցախը, կամ նախկին ԼՂԻՄ-ը վիճելի տարածք էր, հակամարտություն, որի ժամանակ ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց դա երբեք՝ Ադրբեջանի տարածք չէր, Փաշինյանը դա դարձրեց Ադրբեջանի տարածք: Այդ հանրությունը խաղաղ կարգավորման կոչեր էր անում անգամ 2020 թվականի պատերազմից հետո, իսկ Փաշինյանը իր քաղաքական տեքստերով ամրագրեց պատերազմով ձևավորված իրողությունները։ Այս ստերի շարքը անվերջ է, բայց նաև շատ կարևոր՝ Արցախի հարցում։ Նույ Փաշինյանը Արցախի հետ միասին նաև զիջումների գնաց Հայաստանի համար կենսական կապուղիների հարցում՝ մատուցելով դա «անկլավներ» անվան տակ։

Հիմա նույնը արվում է Տավուշի հարցում, նույն սուտ խոստումները, միջազգայինների վրա բարդելու մոլուցքը, մինչդեռ պարզ մեխանիզմն է գործում՝ Ալիևն ասում է, Փաշինյանը անում է։ Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։

Ի՞նչ առևտուր։ Երասխում անգամ գործարան չկարողացաք կառուցել, հիմա առևտրից եք խոսում՝ մինչդեռ իրականում խորացնում եք Հայաստանի շրջափակումը՝ նաև Ադրբեջանի վերահսկողությանը փորձելով զիջել ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները։

Նաև ասեմ, որ այս տարվա հունվարին Ալիևը շատ անկեղծորեն ասել էր քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո արդեն ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ։ Սա Հայաստանի օկուպացիայի ու Հայաստանը խեղդելու ծրագիր է։ Տավուշից ոչ մի սահմանազատում էլ չի սկսում, ոչ մեկ էլ սահմանազատման տրամաբանության շուրջ կոմպրոմիս ձեռք չի բերել, ոչ էլ քարտեզ կա ֆիքսված։ Տավուշից փորձում են սկսել Հայաստանի գլխին նոր էքզիստենցիալ վտանգներ բերելու գործընթացը։ Այդ ամենն արվում է «գյուղի տղա», «էդտեղի տղա» Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Նրա ստախոս լինելը արդեն վաղուց է ակնհայտ, իսկ եթե այդքանով հանդերձ մենք չենք կոնսոլիդացվում նրան հեռացնելու ու այս վտանգները կանխելու օրակարգով, ուրեմն եկեք հետո ոչ մի միջազգայինի վրա մեղք չբարդենք, բայց այդ ամենի հետևանքները քաղելու է մեզանից յուրաքանչյուրը՝ 100-ատիկ ավելի ծանր ու դաժան, քան ուզում ենք պատկերացնել․․․»

դիտվել է 614 անգամ
Լրահոս
Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը մանրամասներ է հայտնում (video) Վայոց ձորի մարզում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մուտքը փակել են․ Փաշինյանին արգելել են գնալ․․․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am