«Հարգելի բժիշկներ, պարզվում է, որ ձեր անհատական լիցենզավորման գործընթացը կազմակերպվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում, ինչո՞ւ…»

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի բժիշկներ, պարզվում է, որ ձեր անհատական լիցենզավորման գործընթացը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կազմակերպվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ ԲԿ-ն ԱՆ ենթակայության է ( դեռ), ունի «Բժշկական զեկույցի օր», «Բուժքույրերի ուսումնական ակումբ», «Ամսագրային ակումբ» ))) (մեջբերումը կառավարության որոշման նախագծից է), որի համար հպարտ քաղաքացիների վճարած հարկերից 550,0 մլն դրամ է հատկացվում սիմուլյացիոն կենտրոն ստեղծելու համար՝ ծրագրի առաջին փուլում, այսինքն՝ դեռ գումարներ կհատկացվեն նաև երկրորդ փուլում։

Իհարկե, չքննարկելով Սիմուլյացիոն կենտրոնի անհրաժեշտությունը, հասկանալի չէ կամ գուցե հասկանալի է, թե ինչու հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», որը ընդամենը բազմապրոֆիլ հիվանդանոց է:

Հայաստանում բուժաշխատեղների կրթությամբ և որակավորմամբ զբաղվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հիմնադրվել է 1930 թվականին, բուհում աշխատում են ավելի քան 1100 դասախոսներ, 171 գիտությունների դոկտորներ են, 504 գիտությունների թեկնածուներ:

Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ, բժշկական մայր բուհում այսօր կրթություն է ստանում ավելի քան 8000 ապագա բժիշկ։ Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում (ակնարկս չիմացողների համար է):

Իսկ գնահատվե՞լ են մայր բուհի կրթական ռեսուրսները, իսկ կարո՞ղ է պարզվի, որ ստեղծվող կենտրոնն արդեն իսկ գործում է մայր բուհում և ընդամենը շատ ավելի փոքր գումարներով կարելի է արդիականացնել:

Բայց ոչ, կենտրոնը ստեղծվում է, որ ստուգի 1100 դասախոսների, 171-ը գիտությունների դոկտորների և 504-ը՝ գիտությունների թեկնածուների և ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսների աշխատանքը՝ մեջբերում կառավարության որոշման նախագծից.

«Սիմուլյացիոն կենտրոնի առավելություններից մեկը ուսումնական գործընթացի վերլուծության և գնահատման համակարգն է, որը թույլ է տալիս հստակ գնահատել առանձին կամ ընդհանուր ծրագրերի արդյունավետությունը և իրականացնել դրանց շարունակական բարելավումը»։

Հ.Գ. Մայր բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմը և բժշկական հանրույթը լուռ են, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում…»։

դիտվել է 351 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am