Ինչպես է ստացվել որ մեկ «հպարտ քաղաքացին» կարողանում է ծաղրել երեք միլիոն մյուս «հպարտ քաղաքացիներին»

Մամուլից տեղեկանում ենք, որ 2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները և այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ:

Շատերը կասեն, թե՝ ինչ զարմանալի բան կա, հնարավո՞ր չէ, որ այդ ընկերությունը լինի աշխարահռչակ, ունիվերսալ բնույթի, որն ունակ է սպասարկել գրեթե բոլոր պետական ատյանների պահանջները:

Նախ պետք է ասել, որ մեկ ընկերությունից այս չափի գնումներն արդեն կասկածելի են, քանի որ մեկ ընկերություն, որը հիմնադրվել է ընդամենը 2018-ին, փաշինյանական հեղափոխությունից հետո, արդեն կասկած է առաջացնում:

Սակայն դա չէ ամենազարմանալին:

Պարզվում է, որ այդ ընկերությունը ոչ մի աշխարահռչակություն չունի, ավելին, այն պատկանում է մեկ անձի և, որ ամենազարմանալին է, պարզվում է՝ այդ «հզոր» ընկերությունում աշխատում է ընդամենը…մեկ մարդ:

Նույնիսկ երկրում գործող շարքային սեղանիկը հարկայինին ցույց է տալիս մեկից ավելի գրանցված աշխատող, իսկ ահա «հպարտ քաղաքացին» դրա կարիքը չունի: Այս ամենից հետո Փաշինյանի կողմից թալանի մասին խոսելը պարզապես զարհուրելի փարիսեություն է:

Այսպիսի թալանի օրինակ, Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում չի գրանցվել: Ոչ թե այն պատճառով, որ նախկինները սուրբ էին, ո՛չ իհարկե, պարզապես ոչ ոք երևակայություն չի ունեցել այս աստիճանի ծաղրել Հայաստանի ժողովուրդին:

Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, նույնպես պարզ է, որովհետև Հայաստանի ժողովուրդը ժամանակին, կամովին իր համար հռկակեց կուռք,և դրանից հետո այդ «կուռքը» ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ծաղրում է այդ նույն ժողովուրդին, հեգնանքով իրենց ներկայացնելով, որպես «երեք միլիոն վարչապետեր»:

Երբ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը մոռանում է քրիստոնեական ամենակարևոր պատգամներից մեկը՝ «կուռք մի՛ սարքիր»-ը, ապա արդյունքը լինում է այնպես, ինչպես նշված է գրքում՝ 2000 տարի առաջ: Իսկ դրանից հետո, նույն այդ ժողովուրդը պիտի բավարար չափով պատժվի, քանզի 21 դարում բացարձակորեն անգրագետ մնացած հանրությունը պետք է իր մաշկի վրա զգա բոլոր այդ նվաստացումները, որպեսզի հետագայում նոր կուռքեր չսարքի:

Այն, որ Փաշինյանի ծաղրանքը մարդկանց նկատմամբ վիրավորական է հանրության խելամիտ հատվածի համար, պարզ է:

Մնում է հասկանալ, թե ինչպես է հանրության այդ խելամիտ հատվածը համատեղ ապրելու փաշինյանական «զանգվածի» հետ, իշխանափոխությունից հետո:

Չէ՞ որ այս նվաստացումների հիմքը հենց այդ «զանգվածներն» են ապահովել: Հակառակ դեպքում, ո՞վ ռիսկ կաներ բացահայտորեն ծաղրել ամբողջ երկրի բնակչությանը, այն էլ՝ նման գռեհիկ ձևով:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը Էրդողանը նորից թիկունքից խփեց Պուտինին․ ծանր զարգացումներ են սպասվում․ Բոզոյան (video) ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատարանը մեղավոր է ճանաչել․ դատապարտվել է ազատազրկման Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված «Պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու». Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ «Լեդի Հակոբ»-ի ու «Թոխմախի Մհեր»-ի որդիներից նվերներ չի ստանում «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Ինչ սպասել Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն ՌԴ-ն ու Իրանը՝ Ադրբեջանի հարձակման դեպքում (video) «Մի ասա այն, ինչ չգիտես», խրատում է դասականը, այնուհետև շարունակում է. «մի ​​ասա այն, ինչ գիտես» ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գնի իջեցում տեղի չի ունենա․ Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ (video) Էմինեմը կրկնօրինակե՞լ է Ռոնալդուին․ ֆուտբոլիստի և ռեփերի երկրպագուները սկսել են վիճել Նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլի ու Աննայի ողորմելի վիճակն ու տաճարի փայլը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am