Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից

Վահագն Մախսուդյանը՝ Կիրանց գյուղում բողոքի ցույցերի ակտիվ մասնակից, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին, կալանավորվեց երկու ամսով։ Մեկական ամսով էլ կալանավորվեցին տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանը և Վահան Անանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, առանձնակի դաժան բռնությամբ ձերբակալել էին Վահագն Մախսուդյանին։ Ինչպես փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր գրել, նա մեղադրվում է, որ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն:

Վահագն Մախսուդյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանն է։ Այս անձին սովորաբար հանձնվում են ընդդիմադիրների կալանքի գործերը։

Նա է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին կալանք տված դատավորը, նա էր կալանք տվել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, այնուհետև փոխել տնային կալանոքով՝ արգելելով Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելել։

Մասիս Մելքոնյանը դատավոր է արդեն մեկ տարի։ Մինչ դատավոր դառնալը, համաձայն մամուլի հրապարակումների և բաց աղբյուրների, աշխատել է խոպանում, եղել է ՌԴ քաղաքացի և բնակվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում, զբաղվել բիզնես գործունեությամբ, համասեփականատեր է ճանապարհաշինական և ռեստորանային բիզնեսներում։ Նրա կենսագրականում գրված է, որ 2010-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, դարձել Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, որը տնօրինում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Մասիս Մելքոնյանն այդ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պարտվել՝ կուսակցության հետ միասին։

Չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Մասիս Մելքոնյանը երբ առաջադրվել էր դատավորի թեկնածու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, սակայն ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։ Սակայն նա դատավորի պաշտոնը ստանձնեց իրավունքի ուժով։

Հիշեցնենք նաև կոռուպցիոն սկանդալի մասին․ համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:

Մասիս Մելքոնյանն այն քիչ դատավորներից է, որոնց «բաժին են հասնում» ընդդիմադիր գործիչների կալանքի գործերը, և նշանակում է կալանք։

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 2129 անգամ
Լրահոս
Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Տիգրան Աբրահամյան Դանիայում Փաշինյանը հումոր է արել. video Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video) Կիրանցում ոստիկանության ուժի կիրառման մասով մեր հաղորդումը վարույթ է ընդունվել․ Սողոմոնյան (video) Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Խնդրեցի, որ Հովիկ Աղազարյանին ենթարկեն պատասխանատվության. Բագրատ Սրբազան (video) Սա հեղափոխություն չէ, անմահության երթ է. Բագրատ Սրբազան (video) Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան Տավուշից 5000 հեկտար Նիկոլը տվել է Ադրբեջանին․Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am