Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան։ ԱԺ-ում լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ինչու որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով տնային կալանքի տակ գտնվող Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար։ Վարդապետյանը լրագրողներին ասաց՝ «ես ձեզ հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն»։
Աղբյուր` Փաստինֆո