Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու

Նախօրեին Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտին, գրել էր մոտ ապագայում Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատ արձակման մասին։ «Ադրբեջանական ընդդիմադիր սեգմենտը գրում է, որ մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու: Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»,- գրել էր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։

Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել: Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում էր որակել՝ նաև նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: Ապրիլի 25-ին բարերար Վարդանյանի ընտանիքը հայտնեց, որ վերջապես թույլ է տրվել կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, զրուցել ամուսնու հետ, որից հետո Վարդանյանը դադարեցրել էր հացադուլը։ Այդ ընթացքում նաև Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը, հարցազրույց է տվել հեղինակավոր մի շարք լրատվամիջոցների՝ France 24 հեռուստաընկերությանը, CNN-ին։

168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։

Սիրանուշ Սահակյանը նշեց․

«Կարող եմ վերահաստատել, որ ապատեղեկատվությունը և իրականությանը չհամապատասխանող տարաբնույթ, խելահեղ թեզերի տարածումը շատ կանոնավոր և պետության կողմից ուղղորդվող գործելակերպ է ադրբեջանական լրագրողական հատվածում, և այս առումով նպատակահարմար չեմ համարում ոչ պաշտոնական տեղեկատվության մեկնաբանումը»։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորականներ են և համարվում են ռազմագերի, մյուսները քաղաքացիական անձինք են, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար։ Իրավապաշտպաններն այս հանգամանքը հաշվի առնելով` նրանց դիտարկում են ոչ միայն՝ իբրև պատանդներ, այլև՝ քաղբանտարկյալներ։

Գերեվարվածների շարքում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն բոլոր գերեվարվածներին ծանր մեղադրանքներ է առաջադրել։

դիտվել է 571 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, էդ փոխհատուցումը գիտե՞ս ինչ արա․ մի՛ թողեք հայրենիքը էս վաճառի․ կիրանցեցիներ (video) ՇՏԱՊ․ լարված իրավիճակ Կիրանցում․ Կիրանցի ժողովուրդը կոնկրետ պահանջ դրեց գյուղապետի դիմաց (video) ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը կառավարության մոտից՝ տաղավար․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) Կիրանցում գերլարված է․ էս տղերքի արյունն եք վաճառում (video) Իրավիճակը լարված է․ «Կիրանցը՝ Նիկոլի կոկորդին»․ պրոբլեմներից է սկսել խոսել (video) Երեկ Օպերայի շենքից Փաշինյանը տեսավ իր ավարտը․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արտասահմանյան պատվիրակները զարմանում են, թե իրենց հյուրընկալած լեգիտիմ վարչապետին ինչու են հսկում հազարավոր ոստիկաններ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Նիկո՛լ, մեզ նայիր․ այս ժողովրդից չե՛ս փախչելու․ քաղաքացի (video) Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Լարված զրույց ոստիկանապետի հետ․ «Ինչի՞ եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (video) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Արցունքաբեր գազով, եսիմ ինչ բալոնչիկներով զինված ոստիկաններին Նիկոլը հանել է մեր դեմ․Դանիելյան (video) Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան Տրուֆալդինոն Հայաստանից Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Սա հաղթանակ է. շարժումը խախտել է Նիկոլի և իր գործընկերոջ ծրագիրը․ Բագրատ Սրբազան (video) Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am