Փաշինյանի նոր բանաձևը՝ «Տարածքներ՝ արտահերթ ընտրությունների ու հանրաքվեի փոխարեն»

Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը: Ամեն մեկը տարբեր խնդիր է լուծում:

Արևմուտքին հետաքրքրում է Ռուսաստանին այս տարածաշրջանից ու մասնավորապես՝ Հայաստանից հեռացնելը: Նիկոլից պահանջում են նոր Սահմանադրության մեջ կետ մտցնել, ըստ որի՝ Հայաստանը պետք է համարվի արտադաշինքային, նեյտրալ երկիր: Ավելի պարզ ասած՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը ենթադրում է Գյումրիից ՌԴ 102-րդ ռազմաբազայի հեռացում:

Թուրքիան Հայոց ցեղասպանության մասով է ուզում թեման փակել:

Ադրբեջանին հետաքրքրում է Արցախի թեմայի փակումը:

Թուրքիայի ու Ադրբեջանի թիրախում ՀՀ անկախության հռչակագիրն է, որտեղ Հայոց ցեղասպանության ու Արցախի հարցերը անկյունաքարային են:

Նիկոլ Փաշինյանը մի պահ ինտենսիվ խոսում էր նոր Սահմանադրության ընդունումից՝ չթաքցնելով, որ դա դրսի պահանջ է: Փաստարկը հետևյալն էր՝ «Եթե Սահմանադրությունը չփոխենք, ապա պատերազմ կլինի»:

Դատելով ամենից՝ Փաշինյանը հետ է կանգնում սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Համենայնդեպս ինտենսիվ աշխատանք այս ուղղությամբ չկա: Պատճառն ակնհյատ է՝ վախ:

Նիկոլը վախենում է, որ ցանկացած էլեկտորալ գործընթաց, լինի դա արտահերթ ընտրություն կամ հանրաքվե, կվերածվի իր հեռացման գործընթացի: Նա հասկանում է, որ չի կարողանալու առնվազն 650 հազարի կարգի «այո» կորզել ՀՀ քաղաքացիներից ու նոր Սահմանադրություն անցկացնել: Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Նիկոլին չի հաջողվելու 2021թ.-ի պես 50 տոկոսից ավել «խփել»: Իր վարկանիշը 10 տոկոսի շրջանակներում է, իսկ դա նրա պատմական նվազագույնն է:

Նիկոլի առավելագույնը, բոլոր տիպի կեղծիքներն ու վարչական ռեսուրսի կիրառումը ներառյալ», մինչև 30 տոկոս հավաքելը կարող է լինել: Իսկ դա կնշանակի իշխանափոխություն:

Ահա այս ամենը հաշվի առնելով Նիկոլն իր դրսի տերերին այլ բան է համոզում: Ասում է, որ ինքը հակառուսական քայլերի կգնա՝ տարածքները հանձնելով: Ըստ Նիկոլի պլանի՝ ինքը Տավուշում և Հայաստանի այլ մարզերում տարածքները կհանձնի, այդ ամենի մեղավոր կհռչակի ռուսներին, Հայաստանում հակառուսական հիստերիա կբարձրացնի և կնպաստի ռուսների հեռանալուն: Դրանով նա կբավարարի Արևմուտքին: Ադրբեջանին էլ կբավարարի տարածքներով: Ինչ մնում է Թուրքիային, ապա այդ երկիրը ռուսների հեռացումից հետո լրջորեն կմխրճվի Հարավային Կովկաս: Նիկոլն այս ամենի դիմաց խնդրում է իր իշխանության պաշտպանություն կամ ավելի ճիշտ՝ իր կաշվի փրկություն:

Տավուշում Նիկոլի իրականացրած տեղեկատվական ահաբեկչությունը «Տարածքներ՝ հանրաքվեի ու արտահերթ ընտրությունների փոխարեն» ծրագրի շրջանակներում էր: Ինքն իր աթոռը պահելու դիմաց պատրաստակամություն է հայտնում Հայաստանից տարածքներ տալ: ՆԱՏՕ-ի քարտուղարից էլ մուրում է պաշտպանություն Ադրբեջանից: Բայց Ստոլտենբերգը Ադրբեջանում հայտարարեց, որ այդ երկիրն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանն իրենց համար երկրորդ Ուկրաինա է՝ թնդանոթի միս: Մի խոսքով, Ստոլտենբերգը Հայաստանի կենդանի կենացը խմեց ու գնաց:

Ահա այն ամենի էությունը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ավելի ճիշտ՝ Հայաստանի վրա:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանը ևս քաղհալածյալ է. փաստաբան Վրացական ընդդիմությունը մտադիր է խափանել նախագահական ընտրությունները Վերին Լարսի անցակետի թողունակությունն այս պահին բարձր է. ՌԴում ՀՀ մաքսային կցորդ 3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան ԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Արցախի հայերի կարիքների բավարարման նպատակով Հաջորդ քաղբանտարկյալը Հովիկ Աղազարյանն է, ու բոլոր ՔՊ–ականներին դա է սպասվում (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ․ նոր մանրամասներ Ում հետ պետք էր՝ հանդիպել եմ. Բագրատ Սրբազանը նոր փակագծեր է բացում (video) Միքայել Սրբազանի կարևոր հայտարարությունը Հովիկ Աղազարյանը կգնա դժոխք. Նարեկ Մալյան (video) Անահիտ Մանասյան, եկե՛ք, խոսե՛ք քաղաքական բանտարկյալների հետ. այդ մարդիկ այստեղ են. Ռուբեն Մելիքյան (video) Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք Գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. ԿԲ նախագահ Քոչարյանի և Սարգսյանի օրոք ՀՀ 20 տարվա բյուջեների գումարը 147 մլրդ դոլար էր․ տեսնենք՝ Փաշինյանի հետ բերածը քանի՞ տոկոսն է կազմում․ Առաքելյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am